«Յուվենտուսը» ներկայացրել է նոր տնային մարզահագուստը

«Յուվենտուսը» ներկայացրել է նոր տնային մարզահագուստը

Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնական կայքում ներկայացրել է 2016-17թթ. մրցաշրջանի համար նախատեսված նոր տնային մարզահագուստի լուսանկարները։ 

Ավանդական սև ու սպիտակ շերտերն ավելի լայն են դարձել, կիսատաբատներն ու գուլպաները սև գույնի են։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանը վերջինն էր, որը «Յուվենտուսն» անցկացնում էր «Nike» ընկերության մարզահագուստներով։ Թուրինցիների խաղաշապիկների նոր արտադրողը կլինի «adidas» ընկերությունը, որի հետ համագործակցության վեց տարվա ընթացքում ակումբը կստանա 140 մլն եվրո։

Հաղորդվում է, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի վերջին՝ «Սամպդորիոյի» դեմ խաղում «Յուվենտուսը» դաշտ դուրս կգա նոր մարզահագուստով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում