«Nike»-ը ներկայացրել է Ռոնալդուի նոր խաղակոշիկները (տեսանյութ)

«Nike»-ը ներկայացրել է Ռոնալդուի նոր խաղակոշիկները (տեսանյութ)

Աշխարհահռչակ «Nike» ընկերությունը ներկայացրել է Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նոր խաղակոշիկները: Ֆուտբոլիստը դրանցով կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ատլետիկոյի» հետ խաղին, ինչպես նաև Եվրոպայի առաջնության հանդիպումներին:

«Nike»-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ «Mercurial Superfly V» խաղակոշիկի յուրաքանչյուր բաղադրիչ ընտրելիս հաշվի են առել, որ այն առավելագույն արագություն հաղորդի խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում