Չեմպիոնական հարցերը կլուծվեն հաջորդ տուրում

Չեմպիոնական հարցերը կլուծվեն հաջորդ տուրում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Ալաշկերտը» «Շիրակի» հետ խաղում չկարողացավ գոնե մեկ միավոր վաստակել և հռչակվել չեմպիոն: Աբրահամ Խաշմանյանի թիմը 2:3 հաշվով պարտություն կրեց. «Ալաշկերտի» կազմում աչքի ընկան Արթուր Ավագյանը և Վահագն Մինասյանը, իսկ Գյումրու թիմից Դրիսա Դիարասուբան դուբլ ձևակերպեց, հաղթական գոլն էլ խփեց Վիուլեն Այվազյանը:

Զուգահեռաբար ընթացող խաղերում «Գանձասար Կապանը» Տիգրան Բարսեղյանի և Գեղամ Հարությունյանի գոլերի շնորհիվ հաղթեց «Արարատին», «Փյունիկը» 2:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ և Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկության որակավորման փուլին մասնակցելու հնարավորություն ստացավ:

Այժմ «Ալաշկերտը» 52 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ տեղում գտնվող «Շիրակն» ունի 49 միավոր: «Փյունիկը» 45 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, «Գանձասար Կապանն» ունի 44 միավոր, «Արարատը»՝ 37, իսկ «Բանանց» ու «Միկան»՝ 32-ական:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում փոփոխություններ էին կատարվել, և 27-րդ տուրի հանդիպումները կկայանալու են մայիսի 21-ին ու 22-ին:

Բարձրագույն խումբ, 28-րդ տուր

«Ալաշկերտ» – «Շիրակ»՝ 2:3
Գոլերը՝ Ավագյան 54′, Մինասյան 84′ – Դիարասուբա 13′, 72′, Այվազյան 90+4′

«Փյունիկ» – «Միկա»՝ 2:1
Գոլերը՝ Վարդգես Սաթումյան 8′, 44′ – Սերգեյ Շումիլին 63′

«Արարատ» – «Գանձասար Կապան»՝ 0:2
Գոլերը՝ Բարսեղյան 10′, Հարությունյան 77′

Հետևեք մեզ նաև Telegram-ում