Եվրոպայի լիգայի եզրափակչում «Սևիլյան» հաղթեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի եզրափակչում «Սևիլյան» հաղթեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Բազելի «Սանկտ-Յակոբ Պարկ» մարզադաշտում կայացավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ «Լիվերպուլ»-«Սևիլյա» հանդիպումը: Իսպանական թիմը 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց և երրորդ մրցաշրջանն անընդմեջ հաղթեց այս մրցաշարում:

Առաջին խաղակեսի զգալի մասն անցավ հավասար պայքարում, սակայն 35-րդ րոպեին Դենիել Սթարիջն առաջ մղեց «Լիվերպուլին», ինչից հետո Կլոպի թիմը բավականին ակտիվացավ:

Թիմերն ընդմիջման գնացին «Լիվերպուլի» նվազագույն առավելության պայմաններում, իսկ երկրորդ կեսում «Սևիլյան» նախաձեռնությունն ամբողջովին իր ձեռքը վերցրեց. նախ Կևին Գամեյրոն վերականգնեց հաշվի հավասարությունը, ապա դուբլի հեղինակ դարձավ Կոկեն՝ ապահովելով իր թիմի հաղթանակը:

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Լիվերպուլ» – «Սևիլյա»՝ 1:3
Գոլերը՝ Սթարիջ 35′ – Գամեյրո 46′, Կոկե 64′, 70′

Հետևեք մեզ նաև Telegram-ում