Արմեն Շահգելդյան․ Դաշտ էինք դուրս եկել հաղթանակի համար

Արմեն Շահգելդյան․ Դաշտ էինք դուրս եկել հաղթանակի համար

Երևանի «Միկան» Հայաստանի Բարձրագույն 24-րդ առաջնությունում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Վերջին տուրում «Ալաշկերտից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Արմեն Շահգելդյանը նախ շնորհավորեց «Ալաշկերտին» չեմպիոնության առիթով, ապա ասաց, որ այսօր իր ֆուտբոլիտները խաղացին այնքան, ինչքան կարող էին։

«Շնորհակալություն նրանց, քանի որ ամեն ինչ արեցին, որպեսզի լավ խաղ ցուցադրեն: Մենք դաշտ էինք դուրս եկել միայն հաղթանակի համար, բայց սա ֆուտբոլ է, այսպես էլ է ստացվում»։

Արմեն Շահգելդյանի կարծիքով՝ ֆուտբոլիստները 100 տոկոսով կատարեցին իր տված առաջադրանքները․ «Մենք կարճ ժամանակ ունենիք և այսօր կարողացանք անել առավելագույնը»:

Ինչ վերաբերում է հաջորդ մրցաշրջանում «Միկայի» հեռանկարներին, Արմեն Շահգելդյանը նշեց, որ առայժմ ոչինչ չի կարող ասել․ «Ամեն ինչ կախված է ակումբի սեփականատիրոջից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում