«Արսենալը» ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային մարզահագուստը

«Արսենալը» ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային մարզահագուստը

Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է 2016-17թթ. մրցաշրջանի՝ տնային խաղերի համար նախատեսված մարզահագուստը, որը պատրաստել է «Puma» ընկերությունը: Մարզահագուստն ակումբի համար ավանդական՝ կարմիր և սպիտակ գույներով է, առկա են մուգ կապույտ և մուգ կարմիր գծեր: 

Բացի այդ, «Արսենալի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 2016-17թթ. մրցաշրջանում հարձակվող Ալեքսիս Սանչեսը հանդես է գալու «7» համարի մարզահագուստով: Հիշեցնենք, որ այս խաղահամարը պատկանում էր Թոմաշ Ռոսիցկուն, իսկ Սանչեսը հանդես էր գալիս «17» համարի մարզահագուստով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում