Իբրահիմովիչ. Ապագայիս վերաբերյալ որոշումն արդեն կայացրել եմ

Իբրահիմովիչ. Ապագայիս վերաբերյալ որոշումն արդեն կայացրել եմ

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ում պայմանագիրը փարիզյան ակումբի հետ մոտենում է ավարտին, հայտնել է, որ արդեն որոշել է իր ապագա ակումբը:

-Ապագան արդեն գրված է: Ես արդեն որոշել եմ: Ինձ համար կարևոր չէ` կստորագրվի՞ պայմանագիրը Եվրոպայի առաջնությունից առաջ: Բավականություն եմ ստանում այն ամենից, ինչ գրում են իմ մասին: Զվարճալի է հետևելը:

Հետաքրքրություն կա բոլոր երկրներում՝ Անգլիա, Իտալիա և այլ լիգաներ: Կան կոնկրետ առաջարկներ, շատ այլընտրանքներ: Հիմա իմ մտքերը կապված են Եվրո-2016-ի հետ,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում «Goal» պարբերականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում