Ալվեսը մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»

Ալվեսը մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը չի ծրագրում հեռանալ ակումբից այս ամռանը:

Ֆուտբոլիստի գործակալ և նրա նախկին կին Դինորա Սանտանան հաստատել է, որ նրանք ունեն լավ առաջարկներ «Գալաթասարայից» և «Յուվենտուսից», սակայն բրազիլացին գոհ է կատալոնական ակումբում իր դերից և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի վստահությունից:

Ալվեսը պատրաստվում է լիովին կատարել իր պայմանագիրը, որը հաշվարկված է մինչև 2016-17թթ. մրցաշրջանը: Բացի այդ, համաձայնագիրը կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս մեկ տարով, եթե ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում մասնակցի թիմի խաղերի գոնե կեսին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում