Մարեյ. Եվս մի քանի նման հանդիպում, և ես չեմ դիմանա

Մարեյ. Եվս մի քանի նման հանդիպում, և ես չեմ դիմանա

Աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը դեռևս գոհ չէ «Ռոլան Գարրոսում» իր ելույթներից: Մեկնարկային տուրում բրիտանացի թենիսիստը 5 սեթ անցկացրեց Ռադեկ Շտեպանեկի հետ՝ տոնելով դժվարին հաղթանակ, իսկ երկրորդ տուրում 6:2, 2:6, 4:6, 6:2, 6:3 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մատիաս Բուրգին (WC):

-Մատիասը հիանալի հանդես եկավ: Նա ինձ ստիպեց անընդհատ վազել կորտում: Նա հիանալի ապագա է ունենալու: 6:2, 2:0 հաշվի ժամանակ Մատիասը պարզապես հրաշալի խաղաց: Ինձ համար բարդ էր հաղթել ոչ միայն գեյմերում, այլև միավոր վաստակել: Չէի կարողանում հետևել, թե նա որ ուղղությամբ և ինչպես է հարվածում: Միայն փորձիս շնորհիվ կարողացա գործն ավարտին հասցնել:

Հիմա ամեն ինչ անցյալում է, և ես կարող եմ հանգստանալ: Չի կարելի է այդպես շարունակել և հուսալ, որ կհաղթեմ մրցաշարում: Եվս մի քանի նման հանդիպում, և ես չեմ դիմանա,-ասել է Մարեյը «ESPN»-ին տված հարցազրույցում:

Հավելենք, որ Էնդի Մարեյի հաջորդ մրցակիցը լիելու է Իվո Կարլովիչը (27):

Հետևեք մեզ նաև Telegram-ում