«Կիիտ». Կարեն Գրիգորյանը վաստակել է 4 միավոր

«Կիիտ». Կարեն Գրիգորյանը վաստակել է 4 միավոր

Կայացել են «Կիիտ» միջազգային փառատոնի 4-րդ և 5-րդ տուրի հանդիպումները։

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը, ով առաջին 3 տուրից հետո ուներ առավելագույն միավորներ, կրել է մեկ պարտություն և տոնել մեկ հաղթանակ։ Այժմ Կարենը 4 միավորով 16 մասնակիցների հետ կիսում է 7-23-րդ տեղերը։

Ռուսաստանը ներկայացնող 2 գրոսմայստերներ Բորիս Գրաչյովը և Եվգենի Գլեյզերովը 5 միավորով կիսում են 1-2 տեղերը, ևս չորս շախմատիտս ունի 4․5-ական միավոր։ Այսօր կայանալիք 6-րդ տուրում Կարենի մրցակիցը կլինի Պ․ Շյամնիկիլը, ով ևս ունի 4 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում