Բեյլ. Ես և Ռոնալդուն ո՛չ հանդերձարանում, ո՛չ խաղադաշտում խնդիրներ չենք ունեցել

Բեյլ. Ես և Ռոնալդուն ո՛չ հանդերձարանում, ո՛չ խաղադաշտում խնդիրներ չենք ունեցել

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հերքել է մամուլում պարբերաբար շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ իր և Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունները լարված են:

-Ես և Ռոնալդուն երբեք խնդիրներ չենք ունեցել ո՛չ հանդերձարանում, ո՛չ էլ խաղադաշտում: Կրիշտիանուն էմոցիոնալ է: Նա հաճախ ձեռքերով ժեստեր է անում, սակայն նրա բնույթն է այդպիսին: Ռոնալդուն տքնաջան աշխատում է թիմային նպատակների համար: Նա միշտ շեշտում է, որ լավ աշխատելը շատ կարևոր է: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք,-Բեյլի խոսքը մեջբերված է «BT Sport»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում