Սիմեոնե. «Ռեալի» հետ խաղը նոր հնարավորություն է

Սիմեոնե. «Ռեալի» հետ խաղը նոր հնարավորություն է

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալի» հետ մայիսի 28-ին կայանալիք հանդիպումը չի դիտարկում որպես 2014 թվականի եզրափակչում կրած պարտության համար ռևանշի հասնելու հնարավորություն:

-Ֆուտբոլում, ինչպես կյանքում, չկա «ռևանշ» հասկացությունը: Պարզապես կան նոր հնարավորություններ: «Վրեժխնդրություն»-ը վատ բառ է, այն հիշեցնում է պարտությունը: «Հնարավորություն»-ը հիանալի բառ է, այն դրական զգացողություններ, վստահություն է հաղորդում: Դա այն է, ինչ մենք ուզում ենք Չեմպիոնների լիգայից:

Նախորդ փուլերում մենք հանդիպել ենք Եվրոպայի 3 ուժեղագույն թիմերից երկուսի հետ: Երրորդի հետ մրցելու ենք եզրափակչում: «Ռեալը» տարբերվում է «Բարսելոնայից» և «Բավարիայից»: Այս թիմն ավելի շատ է մտածում հարձակման մասին և անհավանական ուժեղ է ստանդարտ իրավիճակների ժամանակ: Նրանք հուսալի են նաև պաշտպանությունում, իսկ Կազեմիրոն հավասարակշռում է ամբողջ թիմի խաղը:

Մենք պատրաստ ենք և փորձելու ենք մեր խաղը ցուցադրել: Հույս ունեմ՝ դա բավարար կլինի, որպեսզի անենք այն, ինչ ցանկանում են՝ հաղթենք,-ասել է Սիմեոնեն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում