Ռոնալդու. Իմ տղան երբեք չի երկրպագի «Բարսելոնային»

Ռոնալդու. Իմ տղան երբեք չի երկրպագի «Բարսելոնային»

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթելու նշանակության, Լուիս Սուարեսի՝ եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու ճանաչվելու և որդու՝ «Բարսելոնային» երկրպագելու հավանականության մասին:

-Ինձ համար Չեմպիոնների լիգայում հաղթանակը շատ ավելի կարևոր է, քան «Բարսելոնայի» «ոսկե դուբլը» (հաղթանակն Իսպանիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում – խմբ.): Չեմպիոնների լիգայում հաղթելը երազանք է: Ես դա ամենայն ազնվությամբ եմ ասում:

Իհարկե, փոքր-ինչ հիասթափվել եմ, որ «Ոսկե խաղակոշիկը» ես չեմ նվաճել, քանի որ շատ մոտ էր դրան, բայց շնորհավորում եմ Լուիս Սուարեսին: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց:

Ինչպե՞ս կարձագանքեմ, եթե տղաս սկսի երկրպագել «Բարսելոնային»: Նման բան երբեք չի լինի, քանի որ նա հոր գեներն ունի: Ամեն դեպքում, եթե հանկարծ նման բան տեղի ունենա, ես կընդունեմ դա: Նրան չեմ տանի «Կամպ Նոու», բայց ոչ էլ կպատժեմ, չէ՞ որ նա իմ տղան է,-Ռոնալդուի խոսքերը մեջբերված են «AS»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում