Ըմբշամարտ. Երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ Իտալիայից

Ըմբշամարտ. Երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ Իտալիայից

Իտալական Սասարի քաղաքում տեղի ունեցավ ամենամյա «Միլոնե Տրոֆի Մաթեո Պելիկոնե» հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարը։

Այս անգամ Հայաստանը մրցաշարում ներկայացավ հետևյալ կազմով՝ Միհրան Հարությունյան (71կգ), Արսեն Ջուլֆալակյան (80կգ), Մաքսիմ Մանուկյան (85կգ) և Արթուր Ալեքսանյան (98կգ):

Մեր 4 ըմբիշներից 3-ը կանգնեցին պատվո հարթակի առաջին աստիճանին՝ նվաճելով չեմպիոնի կոչում, 85 կգ քաշային կարգում արծաթե մեդալը բաժին հասավ Մաքսիմ Մանուկյանին, ով միակ պարտությունը կրեց 2015 թվականի աշխարհի չեմպիոն ուկրաինացի Ժան Բելանյուկից։

Նշենք, որ մրցաշարը անցկացվեց շրջանաձև մրցակարգով, և ի տարբերություն Արթուրի ու Մաքսիմի՝ Արսենը և Միհրանը հանդես եկան ոչ թե իրենց հիմնական քաշային կարգերում, այլ մեկ քաշային կարգ բարձր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում