Իրաքում ահաբեկիչները սպանել են «Ռեալի» 12 երկրպագուի

Իրաքում ահաբեկիչները սպանել են «Ռեալի» 12 երկրպագուի

Մադրիդյան «AS» պարբերականը գրում է, որ նվազագույնը 12 մարդ է զոհվել Իրաքում «Ռեալի» երկրպագուների վրա կատարված հարձակման արդյունքում:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Բաղդադից 60 կմ հեռավորության վրա գտնվող Բակուբա քաղաքում: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ»-«Ատլետիկո» (1:1, 11-մետրանոց՝ 5:3) հանդիպումից հետո 4 ահաբեկիչ հարձակվել է քաղաքի հաստատություններից մեկում ՉԼ եզրափակչին հետևող մադրիդյան ակումբի երկրպագուների վրա և անկանոն կրակ բացել: Նախնական տվյալներով, 12 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել:

Հանցագործներին հաջողվել է թաքնվել, դեռևս ոչ ոք ձերբակալված չէ: Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչության պատասխանատվությունը ընկնում է «Իսլամական պետություն» խմբավորման վրա:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Բալադ քաղաքում ահաբեկչական մեկ այլ հարձակման արդյունքում «Ռեալի»16 երկրպագու էր զոհվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում