Նավասը բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկությունը

Նավասը բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկությունը

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը վնասվածք ունի, ինչի պատճառով չի կարողանա օգնել Կոստա Ռիկայի ազգային հավաքականին Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ։ Այդ մասին հայտնել է կոստառիկացիների գլխավոր մարզիչ Օսկար Ռամիրեսը։

-Այդ վնասվածքի հիմքերը դեռևս Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունից են գալիս։ Նա ինձ ասաց, որ շատ է ուզում մասնակցել մրցարաշին, բայց, ցավոք, մրցաշրջանի ավարտին նրա ներդրած ջանքերը ազդեցին վնասվածքի խորացման վրա։ Մենք չենք կարող նրան ընդգրկել հավաքականում,-ասել է Ռամիրեսը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նավասը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպման ժամանակ։ Նա ձախ ոտքի աքիլլեսյան ջլի վնասվածք ունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում