Մարոտան հաստատել է՝ Ալվեսը մոտ է «Յուվե» տեղափոխությանը

Մարոտան հաստատել է՝ Ալվեսը մոտ է «Յուվե» տեղափոխությանը

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը հաջորդ մրցաշրջանում հավանաբար հանդես կգա Թուրինի «Յուվենտուսում»։ Այդ մասին հայտնել է իտալական ակումբի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան։ Հաղորդվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Ծեր սինյորայի» հետ երեք տարվա պայմանագիր կկնքի։

-Կարող եմ հաստատել, որ Ալվեսի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։ Մենք գոհ ենք,-Մարոտայի խոսքն է մեջբերում «Sky Sport Italia»-ն։ 

Այս պահին կողմերին մնացել է հստակեցնել մի քանի մանրամասներ, իսկ Ալվեսի տեղափոխության մասին պաշտոնական հայտարարությունը կարող է լինել արդեն այսօր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում