Պելեն աճուրդի կդնի իր բոլոր մրցանակները

Պելեն աճուրդի կդնի իր բոլոր մրցանակները

Ֆուտբոլի արքա Պելեն մտադիր է հունիսին Լոնդոնում կայանալիք եռօրյա աճուրդի ժամանակ վաճառքի ներկայացնելիր բոլոր մրցանակներն ու հուշանվերները։

Ինչպես հայտնում է «BBC»-ն, 75-ամյա բրազիլացին որոշել է բաժանվել նաև աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալներից, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է 141 հազար ֆունտ ստեռլինգ։ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կարող է վաճառվել 281-420 հազար ֆունտով, իսկ այն գնդակի համար, որով Պելեն խփել է 1000-րդ գոլը, 28-42 հազար։

-Այս որոշումը ինձ դժվարությամբ տրվեց։ Այս նմուշները մշտական ուշադրության և խնամքի կարիք ունեն, այդ պատճառով էլ որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի դրանք հանձնել տարբեր մարդկանց,-ասել է Պելեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում