Մորատա. Իմ երազանքը «Ռեալում» խաղալն է

Մորատա. Իմ երազանքը «Ռեալում» խաղալն է

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ալվարո Մորատան, ով այժմ հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում», նշել է, որ կուզենար խաղալ «Արքայական ակումբում»։ Նա միաժամանակ նշել է, որ իր համար ամենակարևորը խաղային պրակտիկան է։

-Ակնհայտ է, որ ամենաշատը ես կուզենայի «Ռեալի» մարզաշապիկը հագնել։ Իմ երազանքը «Ռեալում» խաղալն ու հաջողությունների հասնելն է, բայց այդ ակումբում մեծագույն ֆուտբոլիստներ են խաղում։ Ես ուզում եմ խաղային պրակտիկա ունենալ ու ինձ կարևոր զգալ, դրա համար էլ հաջորդ մրցաշրջանում կխաղամ այն թիմում, որտեղ հնարավորինս մեծ շանսեր կունենամ դա անելու,-ասել է Մորատան «AS»-ի փոխանցմամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստվում է օգտագործել Մորատայի տրանսֆերի առաջնահերթ գնման իրավունքը և ավելի թանկ վաճառել նրան այլ ակումբի, հավանաբար՝ «Արսենալին»։ «Յուվենտուսն» իր հերթին ցանկանում է պահել ֆուտբոլիստին իր կազմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում