Ինյեստա. «Ռեալում» երևի հիասթափված են Պրիմերայի արդյունքից

Ինյեստա. «Ռեալում» երևի հիասթափված են Պրիմերայի արդյունքից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի բացառում, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների մոտ դառնություն է մնացել Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանից։ Զինեդին Զիդանի սաները մեկ միավորով զիջեցին «Բարսելոնային» և երկրորդ տեղն զբաղեցրին, սակայն հաղթեցին Չեմպիոնների լիգայում։

-Մենք հեռուստացույցով դիտեցինք ՉԼ եզրափակիչը։ Խաղը շատ էմոցիոնալ ստացվեց։ 11-մետրանոց հարվածաշարով հաղթողին որոշելը շատ դաժան է, բայց ոչ անարդար։ Ես դեռ չեմ շնորհավորել «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի իմ թիմակիցներին, քանի որ դեռ չենք հանդիպել։

Մենք ինքներս ուրախանում ենք մեր հաջողություններով և հասթափվում անհաջողություններից։ Նույնն էլ կարելի է ասել «Ռեալի» ֆուտբոլիստների մասին։ Նրանք երևի հիասթափված են Իսպանիայի առաջնության պատճառով,-Ինյետայի խոսքն է մեջբերում «Cadena Ser»-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում