Պերես. Ես թիմի կազմի վերաբերյալ որոշումներ չեմ կայացնում

Պերես. Ես թիմի կազմի վերաբերյալ որոշումներ չեմ կայացնում

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ չի խառնվում թիմի կազմի փոփոխության հարցերին:

Պերեսն այդ ասել է ի պատասխան «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային ձեռք բերելու հարցին: Վերջին մրցաշրջանի սկզբում «Ռեալը» շատ մոտ էր Իսպանիայի հավաքականի դարպասապահի ձեռքբերմանը, սակայն տրանսֆերային գործընթացը չհաջողվեց իրականացնել: «Սերուցքայինների» դարպասապահն էլ իր հերթին պետք է տեղափոխվեր անգլիական ակումբ, բայց մնաց «Ռեալում»:

-Դավիդ դե Խեա՞ն, թե՞ Նավասը: Ես չեմ այն մարդը, ով որոշում է կայացնում: Ես կասեի՝ շատ դժվար է ունենալ երկու ուժեղ խաղացող այս կամ ցանկացած այլ դիրքում,- Պերեսի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում