Ֆիգու. «Բարսելոնայի» նախագահն ասաց՝ «Բեր փողերն ու հեռացիր»

Ֆիգու. «Բարսելոնայի» նախագահն ասաց՝ «Բեր փողերն ու հեռացիր»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն, որի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» ժամանակին մեծ արձագանք էր ստացել, ասել է, որ իր տրանսֆերային գործարքում ամեն ինչ միանշանակ չէ: Ֆիգուն դարձել էր «կապտանռնագույնների» ամենաատելի դեմքը. երբ նա «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում առաջին անգամ դաշտ դուրս եկավ «Ռեալի» մարզաշապիկով, ենթարկվեց խլացնող սուլոցների և վիրավորանքների:

-Ես դա սպասում էի: Այն, ինչ արեցին լրատվամիջոցները, և այն, ինչ կարող էր դրդված լինել բռնության լույսի տակ… Հիմա բոլորը սուրբ են երևում, իսկ վատը միայն Ֆիգուն է: Զգացմունքային առումով դա շատ բարդ մրցաշրջան էր, և ես չգիտեմ՝ պատրա՞ստ էի այդ իրադարձություններին: «Բարսելոնայի» նախագահը չէր ուզում ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին: Նա ինձ ասաց՝ «Բեր գումարն ու կարող ես հեռանալ»: Ես ինքս չեմ փնտրում ո՛չ մեղավոր, ո՛չ զոհ,- Ֆիգուի խոսքն է մեջբերում «Cadena Ser»-ը:

Ֆիգուն «Արքայական ակումբում» խաղացել է 2000-ից 2005թթ, իսկ «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1995-ից 2000թթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում