Մարմնամարզիկներն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը

Մարմնամարզիկներն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունից տուն վերադարձավ 4 մեդալով՝ 1 ոսկե, 3 արծաթե։ Սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Հայաստան վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպասելիքներ կային, բայց այս արդյունքներն իրոք անակնկալ էին:

«Սպասում էինք, որ 2 մեդալ կունենանք, բայց ոչ Եվրոպայի չեմպիոն, կամ որ եզրափակիչ մտած 4 մարզիկներն էլ մեդալակիր կդառնան։ Մարմնամարզությունում բախտի գործոն կա, օրինակ, եզրափակչում մինչ Հարություն Մերդինյանի ելույթը մի քանի տիտղոսակիր ու փորձառու մարզիկներ ընկան, երբ պետք է նա վարժությունը կատարեր, արդեն ես էի վախենում, բայց Հարությունը ընթացքում կողմնորոշվեց և կարողացավ ավարտին հասցնել վարժությունը։ Վահագն Դավթյանն իր ամենալավ կատարումը ցույց տվեց։ Ինչ վերաբերում է երիտասարդ Արթուր Ավետիսյանին, նա մեզ շատ ուրախացրեց, անկեղծ ասած՝ չէինք սպասում, որ մեդալակիր կդառնա, բայց նա ոգևորվեց ավագ ընկերների լավ ելույթից։ Ամբողջ թիմը մեկ մարդու պես աշխատում էին մեկը մյուսի համար, օգնում»,- եզրափակեց խոսքը հավաքականի գլխավոր մարզիչը։

Նյուգթափերից Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը ուրախ էր, որ կարողացել է լարվածությունը հաղթահարել և վարժությունը ավարտին հասցնել․

«Եզրափակչում մտածում էի միայն վարժությունս մինչև վերջ ավարտին հասցնելու մասին, քանի որ լուրջ ու լարված առաջնություն էր։ Կարողացա բարդացված վրաժությունս կատարել, կան թերություններ, որ պետք է շտկվեն մինչ Օլիմպիական խաղեր։ Փորձելու եմ Ռիոյում ամենալավ ձևով հանդես գալ»։

Արթուր Ավետիսյանը, ով երիտասարդների պայքարում օղակների վարժությունում երկրորդ տեղը գրավեց, ակեղծանալով ասաց, որ երազում է Օլիմպիական խաղերին մասնակցելու ու մեդալակիր դռնալու մասին։

«Հոգեբանորեն դժվար էր, բայց ընկերներիս օգնությամբ հաղթահարեցի այդ դժվարությունը և կարողացա մեդալ նվաճել։ Հիմա ուզում ենք ավելի բարդացնել վարժությունս, որ ավելի լուրջ պայքար մեջ մտնեմ»,-ասաց նա։

Հայաստանի հավաքականի կազմում միակ մարմնամարզիկը Արմեն Պետրոսյանն էր, ով մասնակցեց բազմամարտի պայքարին և գրարվեց 14-րդ հորզիոնականը։

«Բազմամարտի պայքարին մասնակցեցի թիմի օգնելու համար։ Իմ ամենաուժեղ գործիքը նյուգթափերն են, բայց այս առաջնությանը չարեցի իմ ամենաբարդ վարժությունը, որպեսզի ելույթ սավելի կայուն լինի, և չվնասեմ թիմին»,-ասաց Արմենը:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում