Ռոնալդուն Եվրո-2016-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է

Ռոնալդուն Եվրո-2016-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի առաջիկա առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ, հայտնում է «ING Groep NV»-ի հետազոտությունը։

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը գնահատվում է 116 մլն. դոլար, ինչը երեք անգամ գերազանցում է Հունգարիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների արժեքը միասին վերցրած։

Եվրո-2016-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

1. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) — $ 116 մլն
2. Թոմաս Մյուլեր (Գերմանիա) — $ 79 մլն
3. Էդեն Ազար (Բելգիա) — $ 74 մլն 
4. Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան) — $ 74 մլն 
5. Պոլ Պոգբա (Ֆրանսիա) — $ 68 մլն  
6. Սերխո Բուսկետս (Իսպանիա) — $ 53 մլն  
7. Ռահիմ Սթերլինգ (Անգլիա) — $ 53 մլն
8. Լուկա Մոդրիչ (Խորվաթիա) — $ 53 մլն  
9. Արդա Թուրան (Թուրքիա) — $ 37 մլն
10. Լեոնարդո Բոնուչի (Իտալիա) — $ 31 մլն

Եվրո-2016-ի ամենաթանկարժեք թիմն Իսպանիայի հավաքականն է՝ $ 736 մլն։ Եռյակում են նաև Գերմանիան ($ 633 մլն) և Ֆրանսիան ($ 551 մլն)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում