Եվրո-2016. Ռաշֆորդն Անգլիայի հավաքականի վերջնական հայտացուցակում է

Եվրո-2016. Ռաշֆորդն Անգլիայի հավաքականի վերջնական հայտացուցակում է

Անգլիայի հավաքականի մարզչական անձնակազմը հրապարակել է Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության վերջնական հայտացուցակը: «Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա հարձակվող Մարկուս Ռաշֆորդը Ֆրանսիա մեկնողների թվում է:

Դարպասապահներ՝ Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Ֆրեյզեր Ֆորստեր («Սաութհեմփթոն»), Թոմ Հիթոն («Բյորնլի»):

Պաշտպաններ՝ Ռայան Բերտրանդ («Սաութհեմփթոն»), Նատանիել Քլայն («Լիվերպուլ»), Գարի Կեյհիլ («Չելսի»), Դեննի Ռոուզ («Տոտենհեմ»), Քրիս Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոունս («Էվերթոն»), Քայլ Ուոկեր («Տոտենհեմ»):

Կիսապաշտպաններ՝ Դելլե Ալլի («Տոտենհեմ»), Ռոս Բարկլի («Էվերթոն»), Էրիկ Դայեր («Տոտենհեմ»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ադամ Լալանա («Լիվերպուլ»), Ջեյմս Միլներ («Լիվերպուլ»), Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի»), Ջեք Ուիլշեր («Արսենալ»):

Հարձակվողներ՝ Հարի Քեյն («Տոտենհեմ»), Մարկուս Ռաշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Դենիել Սթարիջ («Լիվերպուլ»), Ջեյմի Վարդի («Լեսթեր»):

Հիշեցնենք, որ առաջնության խմբային փուլում Անգլիայի ընտրանին մրցելու է Ռուսաստանի, Ուելսի և Սլովակիայի հավաքականների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում