Եվրո-2016. Իսկոն և Սաուլը դուրս են մնացել Իսպանիայի հայտացուցակից

Եվրո-2016. Իսկոն և Սաուլը դուրս են մնացել Իսպանիայի հայտացուցակից

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության վերջնական հայտացուցակը: «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն և «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը, ովքեր ընդգրկվել էր ընդլայնված հայտացուցակում, դուրս են մնացել վերջնական ցանկից:

Դարպասապահներ՝ Իկեր Կասիլյաս («Պորտու»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերխիո Ռիկո («Սևիլյա»):

Պաշտպաններ՝ Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Էկտոր Բելյերին («Արսենալ»), Խորդի Ալբա («Բարսելոնա»), Մարկ Բարտրա («Բարսելոնա»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Միկել Սան-Խոսե («Ատլետիկ»), Խուանֆրան («Ատլետիկո»):

Կիսապաշտպաններ՝ Բրունո Սորիանո («Վիլյառեալ»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Կոկե («Ատլետիկո»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Պեդրո («Չելսի»), Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի»):

Հարձակվողներ՝ Արից Ադուրիս («Ատլետիկ»), Նոլիտո («Սելտա»), Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Լուկաս Վասկես («Ռեալ»):

Հավելենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իսպանիայի ընտրանին մրցելու է Չեխիայի (հունիսի 13-ին), Թուրքիայի (հունիսի 17-ին) և Խորվաթիայի (հունիսի 21-ին) հավաքականների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում