Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Սլովակիային

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Սլովակիային

Միյավա քաղաքի «Միյավա Սիթի» մարզադաշում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Սլովակիայի Մ-19 ընտրանու հետ: Սլովակիայի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով:

Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով`

Սլովակիայի Մ-19 հավաքական

1. Դավիդ Շիպոշ, 4. Մատեյ Օրավեց, 5. Անդրաշ Լենարտ, 6. Մարտին Շուլեկ, 8. Յակուբ Կրելա, 9. Լյուբոմիր Տուպտա, 10. Քրիստիան Հերց, 13. Բրանիսլավ Շուշոլիկ, 15. Դենիս Նեմեչեկ, 17. Քևին Կելե, 18. Վիկտոր Եդինակ:

Պահեստայիններ՝ 12. Մարտին Վանտրուբա, 2. Միլան Կվոչերա, 3. Յակուբ Զահոն, 7. Շիմոն Շտեֆանեց, 11. Մարեկ Ֆաբրի, 14. Յուրայ Յանոշիկ, 16. Ֆիլիպ Հալգոշ:

Գլխավոր մարզիչ՝ Մարտին Դոհալ:

Հայաստանի Մ-19 հավաքական

12. Նիկոլաս Մելիքյան, 2. Հայկ Սարգսյան, 3. Արթուր Խաչատրյան, 4. Հարություն Գարինյան, 5. Արթուր Դանիելյան, 6. Արթուր Նադիրյան, 7. Հրաչիկ Գևորգյան, 8. Էրիկ Վ. Վարդանյան, 9. Էրիկ Պետրոսյան, 10. Արման Խաչատրյան, 11. Հովհաննես Հարությունյան:

Պահեստայիններ՝ 1. Մարկ Գրիգորյան, 13. Էդգար Գրիգորյան, 14. Վահե Մուրադյան, 15. Նարեկ Ավագյան, 16. Էդգար Մովսեսյան, 17. Էրիկ Է. Վարդանյան, 18. Վահան Բիչախչյան:

Գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան:

Հավելենք, որ հավաքականների երկրորդ ընկերական խաղը նախատեսված է անցկացնել Յասլովսկե Բոհունիցե քաղաքի մարզադաշտում, հունիսի 2-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում