«Ռոլան Գարրոսի» հանդիպումները կրկին հետաձգվել են (տեսանյութ)

«Ռոլան Գարրոսի» հանդիպումները կրկին հետաձգվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի Բաց առաջնության կազմակերպիչները եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով որոշել են հետաձգել խաղային 10-րդ օրվա բոլոր հանդիպումները:

Տղամարդկանց մրցաշարի չորս հանդիպում և կանանց զուգախաղի մեկ դիմակայություն դադարեցվել է անձրևի պատճառով, իսկ մյուս հանդիպումները չեն էլ սկսվել: Այդ խաղերը կայանալու են հունիսի 1-ին: Հիշեցնենք, որ անրձևի պատճառով երեկ ևս ոչ մի հանդիպում չի կայացել: 

Խաղերը դադարեցնելու պահին գրանցված արդյունքները ներկայացված են ստորև՝

Նովակ Ջոկովիչ  — Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ՝ 3:6, 6:4, 4:1
Դավիդ Ֆերրեր — Թոմաշ Բերդիխ՝ 2:1
Դավիդ Գոֆֆեն — Էրնեստ Գուլբիս՝ 0:3
Մարսել Գրանոլյերս — Դոմինիկ Տիմ՝ 2:6, 7:6 (7:2)
Ելենա Վեսնինա/Եկատերինա Մակարովա— Հաոչին Չան/Յունժան Չան՝ 6:1, 1:2:

“>

Հետևեք մեզ նաև Telegram-ում