Վիճակագրական տվյալների թարմացում Հայաստան-Գվատեմալա խաղից հետո

Վիճակագրական տվյալների թարմացում Հայաստան-Գվատեմալա խաղից հետո

ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստների վերաբերյալ վիճակագրական թարմացված տվյալներ, որոնք փոփոխության են ենթարկվել Գվատեմալայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումից հետո (7:1):

Դառնալով հեթ-տրիկի հեղինակ Հայաստան-Գվատեմալա ընկերական խաղում՝ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի կազմում խփած գոլերի թիվը հասցրել է 19-ի։

Էդգար Մանուչարյանը խփել է հավաքականում իր 9-րդ գոլը՝ այդ ցուցանիշով հավասարվելով Գևորգ Ղազարյանի և Յուրա Մովսիսյանին։

Արթուր Սարկիսովը խփել է իր 5-րդ գոլը հավաքականի կազմում՝ հավասարվելով Արման Քարամյանին և Ռոբերտ Արզումանյանին և ընդգրկվելով հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում։ Ընդ որում, Սարկիսովն իր բոլոր գոլերը խփել է փոխարինման դուրս գալուց հետո։

Գեղամ Կադիմյանը և Զավեն Բադոյանն իրենց առաջին գնդակներն են հեղինակել հավաքականի կազմում՝ դառնալով հավաքականի կազմում գոլ խփած համապատասխանաբար 51-րդ և 52-րդ ֆուտբոլիստները։ Մինչ այդ հավաքականի կազմում գոլերի հեղինակների էին դարձել 50 ֆուտբոլիստներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում