Արմերոն Մայամիում ձերբակալվել է

Արմերոն Մայամիում ձերբակալվել է

Կոլումբիայի հավաքականի պաշտպան Պաբլո Արմերոն ձեռբակալվել է Մայամիում, որտեղ նրա թիմը ընկերական հանդիպում էր անցկացրել Հայիթիի հավաքականի հետ (3:1), տեղեկացնում է «South Florida»-ն:

Աղբյուրի տեղեկության համաձայն, ոստիկանությունն ահազանգ է ստացել հյուրանոցի աշխատակցից, որտեղ գտնվել է Արմերոն: Գլխավոր մենեջերին մի քանի անգամ բողոքել էին հյուրերը: Երբ ոստիկանները մտել են Արմերոյի սենյակ, տեսել են գոռացող և լաց եղող կնոջ, որի մազերի մի մասը կտրված են եղել: Արմերոյի խոսքերով, նրանք խմել են հյուրանոցի տարածքից դուրս, իսկ երբ եկել են հյուրանոցի համար, կինը խնդրել է նրան խուզել իր մազերը:

Կինն իր հերթին պատմել է, որ ֆուտբոլիստը դրդել է իրան ինտիմ հարաբերության, սակայն ինքը հրաժարվել է հոգնածության պատճառով: Այդ ժամանակ Արմարոն վերցրել է մկրատն ու ուժ գործադրելով սկսել է «ազատվել» կնոջ մազերից: Կնոջ խոսքերով, տեղի է ունեցել ընտանեկան բռնություն, ինքը չի խնդրել կտրել իր մազերը: Զույգերի կարգավիճակի մասին ոչինչ չի հայտնվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում