ՈւԵՖԱ-ն տուգանել է «Բարսելոնային»

ՈւԵՖԱ-ն տուգանել է «Բարսելոնային»

ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել «Բարսելոնայի» նկատմամբ ակումբի երկրպագուների պահվածքի պատճառով։

Կազմակերպության կարգապահական կոմիտեն տուգանել է «Բարսելոնային» 150.000 եվրոյով էստելադայի ցուցադրության համար՝ դրոշների, որոնք խորհրդանշում են Կատալոնիայի պայքարն անկախության համար։ Եթե միջադեպերը չկրկնվեն առաջիկա երկու տարիների ընթացքում, ապա այդ գումարի 1/3 մասը կվերադարձվի ակումբին։

«Բարսելոնան» պատրաստվում է բողոքարկել որոշումը։ Նշենք, որ վերջերս կատալոնական ակումբը կարողացել էր քաղաքացիական դատարանում բողոքարկել Իսպանիայի գավաթի եզրափակչում էստելադայի ցուցադրման արգելքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում