Գարբինյե Մուգուրուսան՝ «Ռոլան Գարրոսի» չեմպիոնուհի

Գարբինյե Մուգուրուսան՝ «Ռոլան Գարրոսի» չեմպիոնուհի

Ֆրանսիայի Բաց առաջնությունում՝ «Ռոլան Գարրոսում» հայտնի է կանանց մրցաշարի չեմպիոնուհին։

Վճռորոշ խաղում 22-ամյա Գարբինյե Մուգուրուսան առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ 34-ամյա Սերենա Ուիլյամսի նկատմամբ և նվաճեց «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում իր առաջին տիտղոսը։ 1 ժամ, 44 րոպե տևած խաղում Մուգուրուսան հաղթեց 7։5, 6։4 հաշվով։ Մուգուրուսայի ակտվիվում գրանցվեց 4 էյս, 9 կրկնակի սխալ, իսկ Ուիլյամսի ակտիվում՝ 2 բրեյք, 7 էյս, սեփական մատուցման ժամանակ 4 սխալ։

Այս հաղթանակի համար Գարբինյե Մուգուրուսան կստանա 2 մլն դոլար մրցանակային գումար, 2000 վարկանիշային միավոր, իսկ Ուիլյամսը եզրափակչում խաղալու համար կստանա 1300 վարկանիշային միավոր և 1 մլն դոլար մրցանակային գումար։

Հիշեցնենք նաև, որ տղամարդկանց եզրափակիչ՝ Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 2) հանդիպումը կայանալու է վաղը՝ հունիսի 5-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում