Նեյմարը Ջասթին Բիբերի և Հեմլիթոնի հետ հետևել է Բրազիլիայի խաղին (լուսանկարներ)

Նեյմարը Ջասթին Բիբերի և Հեմլիթոնի հետ հետևել է Բրազիլիայի խաղին (լուսանկարներ)

ԱՄՆ-ում շարունակվում է Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլը։ B խմբում Բրազիլիայի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել Էկվադորի ընտրանու հետ և ոչ-ոքի է խաղացել (0:0):

Փասադենայում կայացած խաղին տրիբունայից հետևել են բրազիլացի հարձակվող Նեյմարը, ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը և երգիչ Ջասթին Բիբերը։ Այս առիթով Նեյմարն ու Բիբերը լուսանկար են հրապարակել «Instagram»-ում։

Հիշեցնենք, որ Նեյմարը չի մասնակցում Ամերիկայի գավաթին, քանի որ «Բարսելոնայի» ղեկավարությունը նրան թույլատրել է մասնակցել կա՛մ գավաթի խաղարկությանը, կա՛մ Օլիմպիական խաղերին։ Ֆուտբոլիստն ընտրել է երկրորդ տարբերակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում