«Ռեալի» լեգենդները հաղթեցին «Այաքսի» լեգենդներին (տեսանյութ)

«Ռեալի» լեգենդները հաղթեցին «Այաքսի» լեգենդներին (տեսանյութ)

Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացավ «Corazón Classic Match 2016»-ը։ «Ռեալի» և «Այաքսի» լեգենդար ֆուտբոլիստների հանդիպումը նվիրված էր Յոհան Կրույֆի հիշատակին։ Մադրիդյան թիմի լեգենդները 3։1 հաշվով հաղթանակ տոնեց․ մեկական անգամ աչքի ընկան Ֆիգուն, Մակմանամանը և Բուտրագենյոն, իսկ «Այաքսի» գոլը խփեց Ռոնալդ դե Բուրը։

Նշենք, որ «Ռեալի» կազմում էին Բույոն, Կոնտրերասը, Սալգադոն, Ռոբերտո Կառլոսը, Պավոնը, Լյորենտեն, Հիերոն, Վելասկոն, Ֆերնանդո Սանսը, Մակմանամանը, Զեեդորֆը, Ֆիգուն, Ամավիսկան, Գուտին, Կոնգոն, Կարամբյոն, Սոլարին, Մակելելեն, Դանին, Ռաուլը, Բուտրագենյոն և Իվան Պերեսը, իսկ «Այաքսի» լեգենդների թվում էին Վան դեր Սարը, Ռեյցիգերը, Հեյտինգան, Բոգարդը, Վինտերը, Ֆինիդին, Սվարտը, Ռիխարդ Վիտսգեն, Ռոնալդ դե Բուրը, Օվերմարսը, Ռյոսերը, Կրիկը, Մուսամպան, Ռոբ Վիտսգեն, Տախամատան, Սխունակերը, Վուտերը, Օգարարուն, Պերեսը և կրկին Զեեդորֆը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում