«La Razon» պարբերականը Մեսսիին կփոխհատուցի վիրավորանքի համար

«La Razon» պարբերականը Մեսսիին կփոխհատուցի վիրավորանքի համար

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շահել է «La Razón» պարբերականի դեմ դատական գործը՝ կապված 2014-ին Աշխարհի առաջնության եզրափակչի՝ Գերմանիայի դեմ հանդիպումից (0:1 հետո իր մասին գրված հոդվածի հետ։

«Սոնատինա» վերնագրով հոդվածի հեղինակը լրագրող Ալֆոնսո Ուսիան էր։ Վերջինիս տոնը զայրացրել էր Մեսսին և նրա մտերիմներին։ Ուսիան գրել էր, որ Մեսսին չպետք է Մունդիալի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեր։ Բացի այդ, հոդվածում ասվում էր, որ Մեսսիին ու նրա բժիշկներին արդեն զգուշացրել են, որ պետք չէ աճի համար հորմոններ օգտագործել։

Բարսելոնայի դատարանը վճռել է, որ Ուսիան պետք է Մեսսիին մոտավորապես 65 հազար եվրոյի չափոբ փոխհատուցում վճարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում