Անապա․ Հայաստանի 2 ներկայացուցիչ դուրս է եկել 1/4 եզրափակիչ

Անապա․ Հայաստանի 2 ներկայացուցիչ դուրս է եկել 1/4 եզրափակիչ

Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Այսօր ռինգ դուրս եկան Հայաստանի 4 ներկայացուցիչներ: 75 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանն ու 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը պարտություն կրեցին, իսկ 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ տարան և դուրս եկան քառորդ եզրափակիչ: Հիշեցնենք, որ երեկ ռինգ էր դուրս եկել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, ով ևս հաղթանակ էր տոնել։

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացել է 9 մարզիկով՝ 49 կգ քաշային Արսեն Աբգարյան, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյան, 56 կգ քաշային Ժորժիկ Մարության, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյան, 64 կգ քաշային Տոնի Գալստյան, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյան, 75 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան, 81 կգ քաշային Սոս Քոչարյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում