Ռամոսը կտրել է Մորատայի մազերը (տեսանյութ)

Ռամոսը կտրել է Մորատայի մազերը (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն այսօր առավոտյան ժամանել են Ֆրանսիա, որտեղ հունիսի 10-ին մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը։

Ինչպես երևում է Սերխիո Ռամոսի՝ Facebook-ում հրապարակած տեսանյութից, իսպանացիների բազայում ժամանակն ուրախ է անցնում․ Ռամոսը կտրել է թիմակից Ալվարո Մորատայի մազերը։

«Իմ վարսավիրական նորամուտն Ալվարո Մորատայի հետ։ Լավ է ստացվել, չէ՞»,-գրել է Ռամոսը և հրապարակել ներկայացված տեսանյութը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իսպանիան մրցելու է Չեխիայի, Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականների հետ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում