Եվրո-2016․ 10 կանոն տղաներից աղջիկներին

Եվրո-2016․ 10 կանոն տղաներից աղջիկներին

Ժամեր անց Ֆրանսիայում կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը։ Շատերի համար ֆուտբոլային տոն, իսկ մարզաձևը չսիրողների՝ հատկապես աղջիկների համար՝ մղձավանջային մեկ ամիս: 

Սիրելի կանայք, եթե չեք ցանկանում Եվրոպայի առաջնության ժամանակ վիճաբանություններ ունենալ ձեր ֆուտբոլասեր զուգընկերների, հայրերի, եղբայրների հետ, խորհուրդ է տրվում հետևել այն 10 կանոններին, որոնք հենց իրենք՝ տղամարդիկ են սահմանել:

  • Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հեռակառավարման վահանակն ինձ մոտ է մնալու:
  • Բոլոր մտերիմներիդ ասա, որ առաջնության ընթացքում ծնունդ չնշեն, չամուսնանան, քանի որ մենք չենք այցելելու նրանց:
  • Դու պետք է երկրպագես իմ սիրելի թիմին:
  • Մի՛ խոսիր հետս խաղի ընթացքում. սպասիր ընդմիջմանը կամ էլ հանդիպման ավարտին:
  • Կրկնություններն ու ուշագրավ պահերը նույնքան կարևոր են, որքան հանդիպումը։ Այնպես որ՝ ես դրանք էլ եմ պատրաստվում նայել:
  • Մենք կարող ենք դիտել միայն այն ֆիլմերը, որտեղ դերասանները ֆուտբոլային համազգեստ են կրում, այն էլ՝ Ֆրանսիայում:
  • Երբ ես ֆուտբոլ եմ դիտում, մի անցիր հեռուստացույցի առջևով, ավելի լավ է տեղում կանգնած մնա կամ էլ սողա:
  • Համոզվիր, որ հիմար հարցեր չես տալիս, ինչպիսիք են, օրինակ, «Սա «Բարսելոնա» – Պորտուգալիա խա՞ղն է»:
  • Պատրաստ եղիր, որ խաղերը դիտելու եմ ընկերներիս հետ, բայց նրանք չեն գալու քեզ հետ զրուցելու։
  • Միշտ ժպտա, բացառությամբ այն պահերի, երբ իմ սիրելի թիմը պարտվում է: Ես քեզ զգուշացնում եմ։

Դե ինչ, եթե չեք ցանկանում տանը «պատերազմ» լինի, պետք է հունիսի 10-ից հուլիսի 10-ը ապրեք այս կյանքով։

Haynews.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում