Կլիչկոն ներկա է եղել հայ բռնցքամարտիկների մարզմանը

Կլիչկոն ներկա է եղել հայ բռնցքամարտիկների մարզմանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլի շրջանակում Ուկրաինայում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսրայելի, Բելառուսի և Ուկրաինայի հավաքականների հետ:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հավաքն ընթանում է նախատեսված ծրագրով, մեր բռնցքամարտիկներն անցկացրել են սպարինգ-մենամարտեր մյուս հավաքականների մարզիկների հետ: Այսօրվա մարզմանը ներկա է եղել նաև օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն:

Կիևում ընթացող հավաքը կավարտվի հունիսի 13-ին: Մեր հավաքականը Երևան կվերադառնա հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը: 

Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Կիև է մեկնել 6 մարզիկ՝ Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ինչպես նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում