Եվրո-2016․ Մոդրիչի ֆանտաստիկ գոլի շնորհիվ Խորվաթիան հաղթեց Թուրքիային (տեսանյութ)

Եվրո-2016․ Մոդրիչի ֆանտաստիկ գոլի շնորհիվ Խորվաթիան հաղթեց Թուրքիային (տեսանյութ)

Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացավ Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ Թուրքիա-Խորվաթիա հանդիպումը։

Առաջին կեսում խորվաթներն ավելի ակտիվ էին, սակայն թուրքերը ևս մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին։ Խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ֆանտաստիկ գոլով առաջ մղեց Խորվաթիայի հավաքականին։

Երկրորդ կեսում պայքարն առավել դիտարժան էր․ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, սակայն կա՛մ դարպասաձողերն էին փրկում թուրքերին, կա՛մ Վոլկան Բաբաջանը։ Հավաքականներին այդպես էլ չհաջողվեց հաշվի մեջ փոփոխություն մտցնել, և Խորվաթիան նվազագույն առավելությամբ հաղթանակ տոնեց։

Հավելենք, որ D խմբի մյուս՝ Իսպանիա-Չեխիա առաջին տուրի հանդիպումը կայանալու է հունիսի 13-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17։00-ին։

Եվրո-2016, խմբային փուլ, առաջին տուր, D խումբ

Թուրքիա – Խորվաթիա՝ 0։1
Գոլը՝ Մոդրիչ 41′

Հետևեք մեզ նաև Telegram-ում