Արսեն Աբգարյանն ու Ժորժիկ Մարությանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ
13/06/2016 17:11
Նմանատիպ
Անապայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հունիսի 13-ին ռինգ են դուրս գալիս կիսաեզրափակչի մասնակիցները:
Հայաստանի ներկայացուցիչներից 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտվել են Վրաստանը ներկայացնող մարզիկներին և նվաճել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ։
Հավելենք, որ հունիսի 13-ին մրցահարթակ դուրս կգան նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում