Եվրո-2016․ Պիկեի գոլը հաղթական էր Իսպանիա-Չեխիա խաղում (տեսանյութ)

Եվրո-2016․ Պիկեի գոլը հաղթական էր Իսպանիա-Չեխիա խաղում (տեսանյութ)

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ընթացիկ առաջնությունում։

Խմբային փուլի առաջին տուրում Իսպանիան Թուլուզում մրցեց Չեխիայի ընտրանու հետ։ Հանդիպման առաջին կեսն անցավ իսպանացիների զգալի առավելությանբ, հարձակման գծում ակտիվ էր հատկապես Ալվարո Մորատան, սակայն բոլոր գրոհներն ավարտվում էին Պետր Չեխի հիանալի սեյվերով։

Երկրորդ կեսում չեխերը համեմատաբար ակտիվացավ, մի քանի վտանգավոր հակագրոհ կազմակերպեցին, սակայն խաղի պատկերն ընդհանուր առմամբ չփոխվեց՝ Վիսենտե դել Բոսկեի սաներն ավելի շատ ու վտանգավոր էին գրոհում, իսկ Պետր Չեխը հուսալի էր խաղում։

Այդուհանդերձ, իսպանացիներին հաջողվեց հաղթական գոլ խփել․ հանդիպման միակ գնդակը 87-րդ րոպեին խփեց Խերարդ Պիկեն։

Հիշեցնենք, որ D խմբի մյուս խաղում Խորվաթիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Թուրքիային։

Եվրո-2016, խմբային փուլ, առաջին տուր, D խումբ

Իսպանիա – Չեխիա՝ 1։0
Գոլը՝ Պիկե 87′

Հետևեք մեզ նաև Telegram-ում