Մարեյ․ Եթե խաբեության ես դիմում, պետք է պատժվես

Մարեյ․ Եթե խաբեության ես դիմում, պետք է պատժվես

Աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը կարծում է, որ թենիսի միջազգային հակադոպինգային կազմակերպությունը ճիշտ որոշում է կայացրել՝ երկու տարով որակազրկելով Մարիա Շարապովային։

-Այս հարցի վերաբերյալ իմ տեսակետն արտահայտել եմ դեռևս մարտին։ Այն չի փոխվել․ եթե դու խաբեության և դոպինգի շնորհիվ մրցակիցներիդ նկատմամբ առավելություն ես ստանում, պետք է պատժվես,-Մարեյի խոսքը մեջբերված է «Tennis World»-ից։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 7-ին հայտարարվեց՝ Ավստրալիայի Բաց առաջնության ժամանակ Մարիա Շարապովայի դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել։ Թենիսիստուհին օգտագործել է «Միլդրոնատ» դեղամիջոցը, որը 2016 թվականի հունվարի 1-ից արգելված դեղահաբերի ցանկում է ներառվել: Հունիսի 8-ին Շարապովային որազրկել են 2 տարով, իսկ հունիսի 14-ին թենիսիստուհին որոշումը բողոքարկելու համար դիմել է Լոզանի Սպորտային վերաքննիչ դատարան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում