Ուայդլեր․ Պովետկինն ամեն ինչ փչացրեց

Ուայդլեր․ Պովետկինն ամեն ինչ փչացրեց

WBC վարկածով սուպերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դեոնտեյ Ուայդլերն ուրախ է, որ Ալեքսանդր Պովետկինի հետ չեղյալ հայտարարված մենամարտից հետո մրցելու է Քրիս Արեոլայի հետ։

-Մեծ հաջողություն է, որ իմ մրցակիցը նման է Պովետկինին։ Քրիսը հասակով և քաշով շատ նման է Պովետկինին, բայց, իհարկե, նախապատրաստական մարզումներում պետք է որոշ փոփոխություններ մտցնենք։

Մինչև հիմա ցավում եմ, որ մրցակիցս Պովետկինը չի լինելու։ Նա ամեն ինչ փչացրեց՝ օգտագործելով արգելված նյութեր, բայց այժմ ես պետք է կենտրոնանամ և աշխատեմ Արեոլային նոկաուտի ենթարկելու ուղղությամբ,-Ուայդլերի խոսքը մեջբերված է «BoxingScene»-ից։

Հավելենք, որ Ուայդլեր-Արեոլա մենամարտը կայանալու է հուլիսի 16-ին, Բիրմինգեմում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում