ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Խորվաթիայի դեմ (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Խորվաթիայի դեմ (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ն սկսել է կարգապահական հաշվեհարդարը Խորվաթիայի ֆուտբոլային միության նկատմամբ՝ կապված երկրպագուների պահվածքի հետ։

Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Չեխիայի հավաքականի դեմ հանդիպման (2:2) 86-րդ րոպեին, երբ Խորվաթիայի հավաքականը հաղթում էր 2:1 հաշվով, խորվաթ երկրպագուները դաշտ են նետել ճայթրուկներ։ Դրանցից մեկը բոցավառվել է Սենտ Էտյենի մարզադաշտի աշխատակցի ոտքերի առաջ։ Այդ ժամանակ Խորվաթիայի երկրպագուների սեկցիայում նաև կռիվ է սկսվել։

Հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը հինգ րոպեով ընդհատել է հանդիպումը։ Դաշտից հրավառ նյութերը հավաքելուց հետո հանդիպումը շարունակվել է։

«Večernji list»-ի փոխանցմամբ, Խորվաթիային խիստ պատիժ է սպառնում, քանի որ այդ երկրի երկրպագուները բազմիցս աչքի են ընկել անկարգություններով։ ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի տնային որոշ հանդիպումներ Խորվաթիան անցկացնելու է դատարկ տրիբունաներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում