Ֆյուրի-Կլիչկո մենամարտի պրոմոհոլովակը

Ֆյուրի-Կլիչկո մենամարտի պրոմոհոլովակը

«НВО» (Home Box Office) հեռուստաալիքը ներկայացրել է Թայսոն Ֆյուրիի և Վլադիմիր Կլիչկոյի ռևանշ մենամարտի պրոմոհոլովակը։ IBO, WBO, WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆյուրին Կլիչկոյի հետ մենամարտելու է հուլիսի 9-ին, Մանչեսթեր «Manchester Arena» համալիրում։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 28-ին, Դյուսելդորֆում կայացած մենամարտում Կլիչկոն, պարտվելով միավորների տարբերությամբ, IBF/IBO/WBA/WBO տիտղոսները զիջեց Ֆյուրիին (IBF-ն հետագայում Ֆյուրիին զրկեց տիտղոսից, քանի որ վերջինս հրաժարվեց տիտղոսի պաշտպանության համար մենամարտել Վյաչեսլավ Գլազկովի հետ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում