Ռոնալդուն զայրացել է և լրագրողի բարձրախոսը նետել է լիճը (տեսանյութ)

Ռոնալդուն զայրացել է և լրագրողի բարձրախոսը նետել է լիճը (տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել տիրապետել նյարդերին «Correio da Manhã» պարբերականի լրագրողին հանդիպելիս, գրում է «Marca»-ն։

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրից առաջ զբոսանքի են գնացել, որի ժամանակ լրագրողներին արգելված է մոտենալ ֆուտբոլիստներին։ «Correio da Manhã»-ի լրագրողը մոտեցել է Ռոնալդուին և հարցրել՝ պատրա՞ստ է նա խաղին։ Հարձակվողը զայրացել է, վերցրել նրա ձեռքից բարձրախոսն ու շպրտել լիճը։

Հավելենք, որ Ռոնալդուն վետո է դրել այդ թերթի վրա և երբեք չի պատասխանում նրանց լրագրողների հարցերին, քանի որ պարբերականը բազմիցս հոդվածներ է հրապարակել ֆուտբոլիստի անձնական կյանքի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում