Պատանիների ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչները կպայքարեն մեդալների համար

Պատանիների ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչները կպայքարեն մեդալների համար

Հունգարիայի Կապոսվար քաղաքում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 12 մարզիկով:

Այսօր տեղի են ունենալու քառորդ եզրափակչի մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մեդալների համար կպայքարեն 46 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 48 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 60 կգ քաշային Հրանտ Հովհաննիսյանը, 66 կգ քաշային Լևոն Մարտիրոսյանն ու +80 կգ քաշային Արման Մնացականյանը:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 50 կգ քաշային Հրայր Կարապետյանը, 52 կգ քաշային Արման Գալստյանը, 54 կգ քաշային Արթուր Բազեյանը, 57 կգ քաշային Ռազմիկ Սարգսյանը, 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 70 կգ քաշային Հենրիխ Եթիմյանը, 75կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու 80 կգ քաշային Վաչագան Գրիգորյանը զրկվել են մեդալ նվաճելու հնարավորությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում