Կլիչկո. Ֆյուրին Հիտլերի նման է խոսում

Կլիչկո. Ֆյուրին Հիտլերի նման է խոսում

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հուլիսի 9-ին Մանչեսթերում մենամարտելու է IBO, WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի հետ։ Կլիչկոն մրցակցի հասցեին կոշտ արտահայտություններ է արել՝ նրան համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։

-Իմ առաջիկա մենամարտը մի տղայի հետ է, ով բերանը փակել չգիտի։ Նա շոկային բաներ խոսեց կանանց և ոչ հետերոսեքսուալ սեռական կողմնորոշմամբ մարդկանց մասին, իսկ երբ հրեաների մասին է խոսում, չափազանց նման է Հիտլերին։

Ինձ թվում է՝ Ֆյուրին գլխի հետ խնդիրներ ունի։ Նա նույնիսկ բռնցքամարտի մասին սխալ պատկերացում ունի։ Ես չեմ կարող նրա հայտարարությունները նորմալ համարել. հավանաբար, նա խելապակաս է,-ասել է Կլիչկոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում