Պորտուգալական թերթը Ռոնալդուից ներողություն է պահանջում խոսափողը լիճը նետելու համար

Պորտուգալական թերթը Ռոնալդուից ներողություն է պահանջում խոսափողը լիճը նետելու համար

Պորտուգալական «Correio da Manhã» թերթը Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից պահանջում է ներողություն խնդրել Հունգարիայի հավաքականի դեմ հանդիպումից (3:3) առաջ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն պարբերականի թղթակցի խոսափողը նետել էր լիճը։

«Սա շատ լուրջ արարք է, որը հեղինակազրկում է մեր ամբողջ երկիրը։ Մենք ակնկալում ենք, որ Ռոնալդուն և ֆուտբոլի ֆեդերացիան մեզանից առնվազն պաշտոնապես ներողություն կխնդրեն։ Որպես հավաքականի ավագ՝ Ռոնալդուն պարտավոր է բոլորին օրինակ ծառայել, ոչ թե հակառակը»,-ասել է «Correio da Manhã TV»-ի՝ հասարակության հետ կապերի գծով տնօրեն Կարլուշ Ռոդրիգեշը։

Նշենք, որ Ռոնալդուն բազմիցս մեղադրել է լրատվամիջոցին ստի և իր անձնական ու ընտանեկան կյանքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու մեջ։ Բացի այդ, Ռոնալդուն վետո է դրել «Correio da Manhã»-ի աշխատակցների հետ շփման վրա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում